/18:56
Ողջ աշխարհում ֆինանսական գործիքների շահութաբերությունը որոշվում է նրանց հուսալիությամբ , ցածր շահութաբերությամբ գործիքները ավելի հուսալի են, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին: Հայաստանում, ժողովուրդի էլեմենտար ֆինանսական անգրագիտության պատճառով անհեթեթություն է տիրում, որը մեր բանկերը ուրախությամբ օգտագործում են , կամ ավելի ճիշտ է ասել որ Հայաստանի միակ բանկի գործակալները ,քանի որ ստացվում է, որ Հայաստանում կա միայն մի բանկ, մնացածը նրա գործակալներն են:
Իսկ անհեթեթությունը նրա մեջ է, որ Հայաստանի պետական պարտատոմսերի հսկայական պահանջարկի պայմաններում (պահանջարկը առևտրային բանկերի կողմից է ), դրանց եկամտաբերությունը ավելի բարձր է քան այդ բանկերի ավանդները , ովքեր ֆոկուսը միանգանից չհասկացան ուշադրություն, պարզաբանում եմ- մեր բանկերը մրցակցում են միմյանց հետ, մի բանում, թե ով ավելի, շատ գումար կներգրավի ավահդի տեսքով , 10-12% եկամտաբերությամբ ,որ գնի պետական պարտատոմսերը, 14% և բարձր, եկամտաբերությունը և մեր բանկերի դրամական միջոցների 80% ներդրված է հենց այդ պետական պարտատոմսերում, մինչ դեռ ,ամեն ոք, կարող է գնալ և գնել այդ պարտատոմսերը:
Հարց- Ինչու, կերակրել իրեն բանկիր կոչող ճարպիկին , որ գտել է ճանապարհ, առանց որև է ռիսկի ստանալու կայուն եկամուտ օգտագործելով ձեր անտեղյակությունը:
Այդ տոկոսը կարելի է տալ հանուն վստահության, սակայն բանկային ավանդները Հայաստանում չի կարելի անվանել ավելի վստահելի , քանի որ նրանք բոլորն իրենց գումարները ներդրում են հենց այդ արժեթղթերում, և եթե պետությունը հրաժարվում է վճարել նրանց , ամբողջ բանկային համակարգը կփլուզվի, այդ պատճառով ես կարծում եմ, որ Հայաստանում կա մի Բանկ — պետությունը.
Հետևաբար պետք է ուղիղ գնել պետական պարտատոմսերը: Ինչ է դա տալիս-
-
Առաջին- կստանաք ավելի մեծ եկամուտ:
-
Երկրորդ- դա կխթանի բանկերին զարգանալ և մտածել նաև այլ աղբյուրներից եկամտի մասին, որն իր հերթին, կխթանի տնտեսության և ֆոնդային շուկայի զարգացմանը, քանի որ, բանկերը ստիպված կլինեն տալ վարկ և գնել մասնավոր ընկերությունների բաժնե և պարտատոմսերը , այլ ոչ թե զբաղվել պետական պարտատոմսերի հիմար գնումով: