Posts Tagged ‘туры в армению’


/15:34

Самый крутой тур в Армению-встреча с 3 высшими руководителями страны включена в пакет erevanlive.wordpress.com

Այո, այո, կատակները հեռու, դեպի  Հայաստան բազմաթիվ տուրիստական առաջարկությունների շարքում կա այժմ այնպիսինը, որը  պարտադիր նախատեսում է նման հանդիպումներ, գումարած ձեր տուրիստական այցը Հայաստանում լայնորեն կլուսաբանվի բոլոր ԶԼՄ — ներում  և  գինը  նաև առավել մատչելին է , Դուք վճարում եք միայն ավիոթռիչքի արժեքը, մնացած բոլոր ծախսերը իր վրա վերցնում է ձեզ ընդունող կողմը:
 Այս պահին Հայաստնում գտնվում է այդ եզակի առաջարկությունից օգտված առաջի տուրիստական խումբը: ԶԼՄ — ից   հաջորդաբար իմացանք, որ իրենք հանդիպեցին նախագահի հետ, վարչապետի հետ բայց խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման մասին չէին հայտնում, և ես սկսեցի արդեն մտածել, որ նախագահը և վարչապետը առանց նրան իրենց նպատակին հասան (որ նրանք մնան իրենց պատմական հայրենիքում) և նրա հետ  երևի չեն հանդիպի, բայց ոչ նորությունը երեկ եկավ (կարդալ այստեղ):
Վերջում ավելացնեմ այդ տուրիստական գոծակալության  և տուրի անունները -«Սփյուռքի նախարարություն» և «Արի տուն»:
Եթե ասելիք ունեք Հայաստանի ղեկավարներին, խնդրեմ, օգտվեք  տրամադրվող հնարավորույթ ունից:

 

  • ԷրևանիցԱնմիջապես.աշխարհիմամուլ.քոմ
Advertisements