Ինքներս ցույց տալով պրո — թուրքական քարտեզներ, զայրանում ենք Youtube — ի քարտեզում Խանքենդի տեսնելուց

Posted: Նոյեմբերի 4, 2012 in Армения-СМИ -Трансляции, Арцах (Карабах)
Պիտակներ՝ , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

/15:56

На фото наглядный пример того,как борясь с внутренними угрозами ,забываем о внешних угрозах erevanlive.wordpress.com

Բայց, ի պատիվ, ամերիկական YouTube-ին պետք է ասեմ որ, ի տարբերություն մեր հեռուստաալիքների, շատ արագ ուղղեց իր պրո — թուրքական սխալը և դարձյալ իրենց քարտեզում ԼԽՀ մայրախաղաքը նշվեց որպես Ստեփանակերտ, իսկ ինչ են անում մեր հայկական հեռուստաալիքները,մեր սեփական օդերևութաբանական հեռուստատեսության ներկայացմանբ ներքո:
(Meteo Tv   Bashinjaghjan str 133,
Tel.: + (34710) 349892 , E-mail info@meteo-tv.am , intldep@meteo-tv.am , director@meteo-tv.am )   
Սկզբում պետք է ասեմ, որ դա մեղմ ասած հանցագործություն է Հայրենիքի դավաճանություն հոդվածով:
Իսկ այժմ գործի մասին:  Սույն տարվա սեպտեմբերի երեքին, այս հարցի մասին  արդեն խոսել եր Տիգրան Քոչարյանը, բայց մեր հեռուստաընկերությունները պատշաճ չեն արձագանքել :
Ձեզանից շատերը նկատել են, որ գրեթե բոլոր մեր հեռուստաալիքները եղանակի տեսությունը մատուցելու ընթացքում. Արցախի տարածքը. քարտեզներում նշում էին ԼՂԻՄ մինչեւ 1988 թ սահմաններում:

Пример неправильной карты Арцаха от meteo-tv.am на канале H2 ,для перехода к источнику и просмотра остальных карт от этого канала нажмите на картинку erevanlive.wordpress.com

Մինչդեռ Արցախը պետք է նշենք պատերազմի ընթացքում Բաքվի ռեժիմի կողմից լքված տարածքների հետ միասին, և այդ ռեժիմի կողմից գրավյալ մեր Շահումյանի շրջանը:
 Իհարկե մեր կողմից (նախաձեռնություն A.R.B.U.G.O մասնակցել են  Մեկ Ազգ դաշինք, Վահե Միկիչյան ղեկ Գուգարքի Երկրապահ, Արա Նախշքարյան Դաշնակցություն,Ֆեյսբուքյան ՊՀՆԴ խումբ, Էրևան — live  ) բազմաթիվ բողոքներից հետո հեռուստաալիքների մեծ մասի քարտեզները փոխվեցին,և այժմ ճիշտ են, բայց որոշ (Արմենիա և Շողակաթ տվ —
Հեռ./ֆաքս` (374 10) 42.08.11; 42.08.12
էլ. փոստ` info@shoghakat.am )
իմ համար անհայտ պատճառներով այս պահին,դեռ չեն ուղղել :
Ես հուսով եմ, որ այն պահին երբ որ դուք կարդում եք այս հոդվածը, նրանք նույնպես արձագանքել են մեր պահանջին և փոխել են դավաճանական պրո — թուրքական քարտեզները:
Եվ, ի դեպ ,մենք հաճախ չենք հետևում ինքներս մեզ, օրինակ, պաշտպանելով մեր բնությունը, մոռանում մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին: Միայն մեր կանաչների վերջին արարքը ,երբ  որպես տարածաշրջանի երկիր, Հայաստանի տարածքում, տեղադրել էին ագրեսիվ թուրքական ռեժիմի դրոշը ,որը ժամանավոր վերահսկում է Իրանի Ադրբեջան մարզից հյուսիս գտնվող որոշ տարածքներ և այդ դրոշի ֆոնին ելույթ ունենալը ,ինչ առժի:
ԶԼՄ — ները մեր նախաձեռնության մասին
Երկիր Մեդիա  Հեռուստաընկերություն
Սեպտեմբերի 3-ը ՀՀ եւ ԼՂՀ միասնական պատկերով քարտեզի օրն է 

15:02 . 04/09

“ԼՂՀ կիսատ քարտեզը տեղադրելով՝ փաստորեն նվաստացնում ենք մեր հաղթանակները”,- ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:
Սեպտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի միասնական պատկերով քարտեզի օրն է: Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի միասնական քարտեզի օրը մեծ շուքով չի նշվում, բայց երկար պայքարի արդյունքում է, որ այսպիսի օր գոյություն ունի: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների առանձնացված քարտեզները Խորհրդային Միությունից էին ժառանգություն մնացել եւ անգամ անկախ Հայաստանում եղանակի տեսություն հեռարձակվում էր առանձնացված քարտեզով: Դա բազմաթիվ դժգոհություններ էր առաջացնում ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում: Դժգոհողների կարծիքով, ԼՂՀ հռչակման պահից քարտեզի այդ սահմանները գոյություն չունեն: Բողոքի ակցիաներ, նամակ հանրապետության նախագահին:

Հայաստանի պաշտոնական մոտեցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների հարցում հստակեցվեց 2003 թվականին: Հենց այդ ժամանակ կառավարությունը որոշում կայացրեց պետբյուջեից գումար հատկացնել եւ Կադաստրի պետական կոմիտեին պատվիրել հրատարակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական քարտեզը` ներառյալ ազատագրված տարածքները: Այն տեղ գտավ նաեւ Ազգային ատլասի էջերում: Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետի` պետական գերատեսչություններից շատերը, սակայն, այսօր էլ դեռ վախենում են Արցախն ու Հայաստանը որպես մեկ միասնական տարածք դիտարկել:

“Ոչ մեկ չի կարող մեզանից բան պահանջել։ Մտեք ադրբեջանական կայքերը, տեսեք, որ իրենց քարտեզներում Հայաստանը կա՛մ ընդհանրապես գոյություն չունի, կա՛մ դա Արեւմտյան Ադրբեջանն է։ Ճիշտ ասած՝ միջազգային որեւէ կառույց չի բողոքում եւ Ադրբեջանին նոտա չի ներկայացնում, որ ինքն այդպիսի քարտեզներ է տեղադրում”,- ասաց Տիգրան Քոչարյան։

Երեւանյան գրախանութներում քարտեզ գնելիս՝ ընտրություն կարելի է կատարել 200-2500 դրամի սահմաններում, եթե իհարկե խոսքան ամենամեծ եւ մասնագիտական քարտեզներին չի վերաբերում: Բոլոր քարտեզներում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միավորված են: Միայն մեկում է, որ Հայաստանն ավելի վարդագույն է, քան Լեռնային Ղարաբաղը եւ տարածքը բաժանող կարմիր գծեր կան:

Գրախանութ այցելող արտասահմանցիները հաճախ տեսնելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միասնական քարտեզը՝ զարմանում են եւ հարցնում, թե ինչո՞ւ է այդպես. չէ՞ որ աշխարհի քարտեզի վրա պատկերը բոլորովին այլ է: Բուկինիստ գրախանութի փոխտնօրեն Լորիս Վարդանյանն այս հարցին ոչ որպես քաղաքագետ, այլ որպես հայ է պատասխանում:

“Անձամբ ես իմ տեսանկյունից կպատասխանեմ, կասեմ, որ մեզ համար էսպես է: Իհարկե, ես էս տարբերակի կողմնակիցն եմ: Ինձ թվում է՝ չկա հայ, որը ինձ կողմնակից չլինի”,- ասաց նա:

Կողմնակից չեն հարեւան պետության քաղաքացիները, ովքեր համացանցում այսօր էլ շարունակում են իրենց բողոքը՝ հայկական կայքերը կոտրելով, բայց օրացույցում փոփխություն կատարել նրանք այլեւս չեն կարող:

Մեկնաբանություններ
  1. Aniասում է՝

    Նախ, կուզեի բաց լիներ ձեր նյութերի հրատարակման տարեթիվը, և ոչ թե միայն ամիս-ամսաթիվը, որ հասկանալի դառնա, փե որ թվականի նյութ է սա:
    Երկրորդը, խնդիրը հեռարձակող ընկերությանն է, որը պատվիրում է նախագիծը, թույլ տալիս այս կամ այն դիզայնն ու քարտեզները: Եղանակի տեսությունը ներկայացնող ընկերությունն ինքն էլ մեծ հաճույքով կտեղադրեր բաղձալի քարտեզը, եթե ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ը այն տրամադրեր և լիներ պետական որոծակի մոտեցում այս հարցին: ԼՂՀ-ի խնդիրը մինչ այժմ ևս այնպիսի մեծ հարցականի տակ է` ճանաչել, թե չճանաչել, որ անգամ նախագահի պաշտոնական կայքում չգտնվեց որևէ նույնիսկ 1 քարտեզ` լիովին հասկանալու դիրքորոշումն ու դրա վիճելիությունը:
    Այնպես, ինչպես հիմա տեղղադրված է, նյութը ինքնանպատակ արշավ է հիշեցնում, էլ-փոստերն օգտագործվում են ՍՊԱՄ ուղարկելու համար, վաղուց ժամանակն է ավելի բազմակողմանի ոււսումնասիրել թեման` ձեր աղբյուրում տեղադրելուց առաջ, հո դեղին մամուլ չեք…

    • Եթե Թարմ գրառումները Последние записи ցանկը նայեք ձախ սյունյակում ,տարեթիվը երևում է

      Жизнь циклична ,евреи опять бегут к армянам June 6, 2013

      Внимание опасность – остерегайтесь “Юни-Банка” March 28, 2013

      Мегрелы знают,что пока есть стабильная Армения слово “Великая” в отношении них будет в кавычках February 2, 2013

      Աթեիստական Հայաստանի Նոր տարվա օրհներգը December 22, 2012

      Ինքներս ցույց տալով պրո – թուրքական քարտեզներ, զայրանում ենք Youtube – ի քարտեզում Խանքենդի տեսնելուց November 4, 2012

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s