/14:52
Ես, ճիշտն ասած, Արցախը, որպես Հայաստանից առանձին պետություն
ներկայացնելը, համարում էի անիմաստ ձևաակնություն , քանի որ, աշխարհում էլ ոչ ոք Արցախը, չի համարում Հայաստանից առանձին պետություն , բայց պարզվեց, որ որոշ դեպքերում, օրինակ Վրաստանի, շատ լավ էլ անցնում է: Իրենց բացարձակապես չի անհանգստացնում այն փաստը, որ Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական կարգավիճակով մասնակցել է Հայաստանը, քանի որ դա արել է ԼՂ պատվիրակությունը և որ դա, ըստ Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեի, նրանց համար առիթ չէ կասկաածի տակ դնել որ Հայաստանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այդ տարածքները որպես անկախ և, առավել ևս, չի ճանաչում ինչ-որ ընտրություններ:
Այս խոսքերը նույնպես, իհարկե, ձեևական են, սակայն, ըստ տրամաբանության, ձեևի համար, սա պետք է անհանգստացնի Ադրբեջանին, քանի որ Վրաստանը, փաստորեն պաշտոնապես, ճանաչեց Ղարաբաղը որպես երկիր իր սեփական քաղաքականությանբ, որը անկախ է Երևանից:
-
ԷրևանիցԱնմիջապես.աշխարհիմամուլ.քոմ





















